Վայելեք ներդաշնակությունն ամեն ակնթարթում Օգտվեք բացառիկ առաջարկներից
Պահանջված ընթացակարգեր

Մենք ապահովում ենք բոլոր պայմանները Ձեզ էլ ավելի գեղեցիկ, խնամված և ինքնավստահ դարձնելու համար։
bg-image

TimExpert Radiance C+

Timexpert Radiance C+ խնամքի շարքը պարունակում է նոր Էյջ Էլ Ջի պատենտավորված նանոպոլիմերը, որի շնորհիվ մաքուր վիտամին C-ն այժմ 6 անգամ ավելի ուժեղ է։ Այս խնամքը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից, ֆոտոծերացումից և մաշկի վաղաժամ ծերացումից։ Բարելավում է բջջային ակտիվությունը վերականգնելով մաշկի առողջ փայլը։ Խթանում է մելանինի արտադրումը և նվազեցնում պիգմենտային հետքերը։ Մուգ մելանինը փոխարինում է բաց մելանինով, հարթեցնելով մաշկի երանգը։ Խթանում է կոլագենի և էլաստինի արտադրումը և ձգում մաշկը։ Արդյունավետորեն խոնավեցնում է մաշկը և պահպանում մաշկի խոնավությունը։

bg-image

TimExpert Hydraluronic

Հայդրալուրոնիք խնամքը հեղափոխական մոտեցում է մաշկի խոնավեցման և հարստացման համար, այն ստեղծվել է Ժարմեն դե Կապուչինի ապրանքանիշի հեղինակային բանաձևով՝ լիզինով, հիալուրոնաթթվով և գլուտամինաթթվով։ Հիալուրոնաթթվի հիմքով այս խնամքն ապահովում է մաշկի 3D ծավալ, որը ստեղծում է ֆիլլերի տպավորություն։

Խնամքի ընթացքում հիալուրոնաթթուն ներթափանցում է մաշկի մեջ տարբեր խորություններով, ապահովելով մաշկի մանրաթելերի բազմաշերտ խոնավեցում։

Hydraluronic խնամքի մերսման յուրահատուկ տեխնիկան կատարյալ հաճույք է, որն իրականացվում է հատուկ սառեցվող հարմարանքով։ Մերսումը հեռացնում է այտուցվածությունը, խթանում է արյան շրջանառությունը, հագեցնում է մաշկը թթվածնով, հեռացնում է լարվածությունը, մոդելավորում է դեմքի ուրվագիծը։

bg-image

TimExpert Rides

Timexpert Rides նորարարական շարքն ապահովում է երիտասարդ մաշկ առանց կնճիռների։

Այս խնամքը շտկում է ինչպես միմիկական, այնպես էլ ստատիկ կնճիռները և կանխում դրանց խորացումը:

Բանաձևը մշակվել է բարձր արդյունավետությամբ պեպտիդների օգտագործմամբ, որոնք հանգստացնող ազդեցություն ունեն և կանխում են միմիկական կնճիռների ձևավորումը՝ միաժամանակ ամրացնելով մաշկի բնական կառուցվածքը: Վերականգնող, ամրացնող և խթանող բաղադրիչների համադրումը խնամքը դարձնում է իդեալական լուծում ինչպես երիտասարդների համար, ովքեր ցանկանում են կանխել կնճիռների ձևավորումը, այնպես էլ հասուն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել դրանք և պահպանել մաշկի լավ տեսքը:

Խնամքի ընթացքում համադրվում է ձեռքով և վակուումային մերսումը, ամրացնելով, ձգելով և հարթեցնելով մաշկը։ Ծրագիրը նախատեսված է մաշկի բոլոր տեսակների, հատկապես չոր մաշկի համար։

bg-image

Նռան հիմքով պարուրում

Նռան հիմքով խնամքն ապահովում է հակաօքսիդանտ և հարթեցնող արդյունք, այն սնուցում է մաշկը, նպաստում կոլագենի և էլաստինի բնական արտադրմանը, ինչպես նաև խթանում է բջիջների թարմացումը։

Խնամքի ընթացքում օգտագործվում է նռան հիմքով սկրաբ, որը հարթեցնում և թարմացնում է մաշկը, այնուհետև պարուրում յուվենս պարուրման սեղանի վրա, որը հանգստացմում և խոնավեցնում է մաշկը, իսկ վերջում հիանալի մերսում անուշաբույր, հակաօքսիդանտ քսուքով։

Մրգային և ծաղկային թեթև նոտաները խառնվում են մշկընկույզի և վանիլի նոտաների հետ և ապահովում են վայելքը ողջ ընթացքում։

bg-image

Լավանդայի հիմքով պարուրում

Մարմնի պարուրումը Seven Stars Spa կենտրոնում կատարվում է Jouvence պարուրման սեղանի վրա, որն ապահովում է իդեալական ջերմություն և օդում ճախրելու անկրկնելի զգացողություն։

Germaine de Capuccini ապրանքանիշի այս պարուրումը հիմնված է լավանդայի եթերային յուղերի, թեյի ծառի, վանիլինի էքստրակտի, կալենդուլայի, ինչպես նաև նարնջի ծաղիկների անուշաբույր ջրի վրա։

Սնուցում, խոնավեցնում և փափկացնում է մաշկը։

Բարելավում է մաշկի նյութափոխանակությունը։

Հանգստացնում է, թուլացնում լարվածությունը, գերհոգնածությունը և սթրեսը։

Մաշկին հաղորդում է աներևակայելի փափկություն և փայլ օրեր շարունակ։

bg-image

Ձեռքերի խնամք

Ձեռքերի խնամքի հատուկ ընթացակարգը սկսվում է ավստրալիական Christina Fitzgerald ապրանքանիշի կուտիկուլայի համար նախատեսված խնամքով, ձեռքի մաշկի համար նախատեսված ճապոնական SPA MIST սարքի գոլորշով հագեցած գմբեթաձև տարաներով և ավարտվում՝ Christina Fitzgerald ապրանքանիշի ձեռնոց-դիմակներով, որոնք կարող եք կրել անգամ մատնահարդարման ավարտից հետո ևս մի քանի ժամ, քանի որ մատներն ազատ են։

bg-image

Brightening պիլինգ

Brightening ծրագիրը նախատեսված է մաշկի երանգը հարթեցնելու, մաշկը նուրբ շերտազատելու ևպիգմենտային հետքերը աստիճանաբար բուժելու համար։ Պրոցեդուրան լիովին անցած է ու շատհաճելի։ Գերմանական BDR ապրանքանիշի եզակիությունը նրանում է, որ բացի խնամքի միջոցներից կիրառվում են նաև սարքի գլխիկներն ու լուսային թերապիան, ինչը բազմապատկում է կատարված խնամքի արդյունավետությունը։

BDR-ը չի պահանջում վերականգնողական շրջան, այս խնամքը շատ զգուշորեն, բայց ճշգրիտ թիրախավորմամբ է աշխատում մաշկի վրա։ Վերջնական արդյունքին հասնելու ժամանակը կախված է խնդրի աստիճանից, նոր առաջացած բաց հետքերն ավելի արագ և հեշտ են անհետանում, իսկ մուգ հետճերն ավելի շատ ժամանակ և խնամք են պահանջում։

bg-image

Վարսերի բացարձակ երջանկություն

Այս խնամքն ուղղված է խորը վերականգնելու վարսերը մոլեկուլային մակարդակում։ Վարսերին հաղորդում է անկրկնելի փայլ առաջին իսկ այցից հետո։ Ծրագիրն ունի դետոքս և հակաբորբոքային ազդեցություն գլխամաշկի համար և նպաստում է առողջ վարսերի աճին։ Այն իդեալական է վնասված վարսերը, դրանց փայլը և փափկությունը վերականգնելու, ինչպես նաև առողջ և գեղեցիկ տեսք հաղորդելու համար։ Ծրագրի տևողությունը 60 րոպե է։ Օգտագործվում են IAU շարքի 15 նյութերը։

bg-image

ENDYMED INTENSIF

ENDYMED PRO RF Microneedling մաշկի ոչ ինվազիվ, ոչ վիրահատական երիտասարդեցում։

Էնդիմեդն առաջարկում է ասեղային RF ձգման INTENSIF գլխիկը, որի մեկուսացված, ոսկով պատված ռադիոհաճախկանության SMOOTH MOTION տեխնոլոգիայով միկրոասեղները ցուցաբերում են անգերազանցելի արդյունքներ։ Intensif-ի եզակի ոսկեզօծ կոնաձև ասեղները պահանջում են ավելի քիչ ներթափանցումներ մեկ ընթացակարգի համար՝ ավելի կարճ ժամանակի և հաճախորդի ավելի մեծ հարմարավետության համար:

0,5 մմ-ից 5 մմ ասեղի ներթափանցման խորությունը և ոչ մեկուսացված ասեղները ապահովում են էներգիայի արդյունավետ առաքում թիրախային մաշկային հյուսվածքի ողջ տարածքում։

Այն ապահովում է ընթացակարգից հետո ավելի արագ վերականգնման ժամկետ, քան շուկայում առկա ցանկացած այլ սարք, առանց տրավմայի, արյունահոսության կամ կապտուկների:

INTENSIF-ն իդեալական է

✔️ակնեից մնացած հետքերի

✔️մաշկի անհարթությունների

✔️միմիկական և խորը կնճիռների

✔️ստրիաների

✔️մաշկի թուլության

✔️պիգմենտային հետքերի վերացման համար։

bg-image

TimExpert Radiance C+

bg-image

TimExpert Hydraluronic

bg-image

TimExpert Rides

bg-image

Նռան հիմքով պարուրում

bg-image

Լավանդայի հիմքով պարուրում

bg-image

Ձեռքերի խնամք

bg-image

Brightening պիլինգ

bg-image

Վարսերի բացարձակ երջանկություն

bg-image

ENDYMED INTENSIF

Մեր մասնագետները

Մեզ մոտ աշխատում են բացառապես որակավորված, բժիշկ մասնագետներ։