Օգտվեք ոլորտի լավագույն ընթացակարգերից 10% իջեցված արժեքով։
- Իսպանական Germaine de Capuccini ապրանքանիշը ներկայացնում է մաշկի խնամքի ամենապահանջված ընթացակարգերը։ Եզակի մերսման ծրագրերը, հզոր բաղադրիչները և մեր մասնագետների հիանալի աշխատանքը միասին ապահովում են կատարյալ արդյունքներ։
- Գերմանական BDR ապրանքանիշն առաջարկում է թիրախավորված մոդեցում մաշկի ցանկացած խնդրի դեպքում։ BDR-ի շնորհիվ կմոռանաք պիգմենտային հետքերի, մանր կնճիռների, մաշկի հոգնածության, վաղաժամ ծերացման և շատ այլ խնդիրների մասին։
Վարսահարդարումն ու գլխամաշկի խնամքն այստեղ անտարբեր չեն թողնի ոչ ոքի։ Ճապոնական LebeL ապրանքանիշի խնամքի միջոցները հրաշքներ են գործում, երբ ճիշտ ձեռքերում են։ Դարձրեք Ձեր վարսերը փափուկ, հարթ և առողջ լավագույն խնամքի ծրագրերի շնորհիվ։
- Մատնահարդարումը, ոտնահարդարումն ու մասնագիտացված խնամքն ամենապահանջված ընթացակարգերից են Seven Stars Spa կենտրոնում։ Այստեղ աշխատում ենք բացառապես որակյալ ապրանքանիշերով, որոնցից են Luxio, Manucurist և Christina Fitzgerald ապրանքանիշերը։ Սրահում իրականացվում է Christina Fitzgerald ապրանքանիշի ձեռքերի և ոտքերի համար նախատեսված ամբողջական խնամքները և մեզոթերապիան։
- Մարմնի մաշկը ևս մեծ ուշադրության է արժանի։ Seven Stars Spa կենտրոնում առաջարկում ենք մարմնի մաշկի խնամքի ծրագրերը իսպանական Germaine de Capuccini ապրանքանիշից։ Ձեզ մնում է միայն ընտրել նախընտրելի տարբերակը և վայելել ողջ ընթացքը։ Վիտամին C-ի, Լավանդայի, ջրիմուռների, նռան, շոկոլադի կամ միջերկրածովյան հիմքով խնամքներն անմոռանալի հանգստի և հիացնող արդյունքների համար են։
- Շարկո ջրային մերսումն ապահովում է մաշկի ամրությունը, ազատում է սթրեսից և անքնությունից, բուժում է ցելյուլիտը և հարթեցնում է մաշկը։
- Հիդրոմերսումն ազատում է ճարպային կուտակումներից, բարելավում է մաշկի որակը, ազատում է տոքսիններից, բալանսավորում է ճնշման խանգարումները, բարելավում է անոթների ամրությունը, մարսողական համակարգի աշխատանքը և քունը, ազատում է սթրեսից և այտուցներից։
- Լիակատար հանգիստն ու բարձրակարգ խնամքը գնահատողների համար առաջարկում ենք Baden-Baden ծրագիրը, որը կատարյալ նվեր է թե՛ Ձեզ, և թե՛ Ձեր սիրելիների համար։ Baden-Baden փաթեթը ներառում է 3 անկրկնելի ընթացակարգ:
•Առաջին փուլը Շարկո ցնցուղն է, որը բարելավում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը և քունը, բուժում է ցելյուլիտը, վերացնում է մկանային լարվածությունը, իսկ ջրի ջերմաստիճանի տատանումները ձգում են մաշկը և բարձրացնում տոնուսը։
•Երկրորդ փուլը հիդրոմերսումն է Caracalla սպա վաննայում, որը հագեցած է 20 կետային ծրագրերով, քրոմոթերապիայով և լավագույն միջոցներից է իդեալական մարմնին հասնելու համար։ Հիդրոմերսումն ազատում է ավելորդ ճարպից, բարելավում է մաշկի որակը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները և բջիջները հարստացնում է թթվածնով, բարելավում է ցավադիմացկունությունը, ճնշման խանգարումները, անոթների ամրությունը և մարսողական համակարգի աշխատանքը։ Ազատում է սթրեսից և այտուցվածությունից։
•Երրորդ փուլը պարուրումն է։ Այն անկասկած ամենահաճելի և արդյունավետ ընթակարգերից է, որ երբևէ փորձել ես։ Jouvence պարուրման սեղանը հնարավորություն է տալիս մի քանի անգամ ավելի արագ արդյունք ցուցաբերել, ի շնորհիվ տաքացման յուրահատուկ տեխնոլոգիայի և քրոմոթերապիայի։ Իսկ զրոյական գրավիտացիայի շնորհիվ մարմինը կարծես ճախրում է օդում։ Germaine de Capuccini ապրանքանիշի բարձրակարգ խնամքի միջոցները վերացնում են ցելյուլիտը, ճարպի տեղային կուտակումները և այտուցվածությունը, խոչընդոտում են ստրիաների առաջացմանը, նվազեցնում են մարմնի ծավալը և մոդելավորում կառուցվածքը, ձգում են մաշկը, օրգանիզմից դուրս են բերում տոքսինները և շլակերը։
- Seven Stars Spa կենտրոնը հանդիսանում է նաև ոլորտի առաջատար ռադիոհաճախականության թերապիայի՝ Endymed 3deep Skin Science ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ ENDYMED սարքի եզակիությունը ռադիոհաճախականության թերապիան տանում է մաշկի ձգման արդյունավետության և հարմարավետության լիովին նոր մակարդակի։ Մերսող գլխիկների բազմազանությունը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել մարմնի բոլոր պրոբլեմատիկ հատվածների վրա։
•Դեմքի և մարմնի մաշկի ձգում,
•Կոլագենային մանրաթելերի վերականգնում,
•Կառուցվածքի մոդելավորում,
•Ստրիաների վերացում,
•Ցելյուլիտի բուժում,
•Ճարպային կուտակումների կանխում,
•Ազդրերի, հետույքի, որովայնի, դեկոլտեյի, ձեռքերի և ծնկների շրջանում մաշկի թուլության վերացում, ձգում,
•Հղիությունից կամ քաշի արագ կորստից հետո թուլացած մաշկի ձգում,
•Վնասվածքների, վիրահատությունների և այլ պատճառներով առաջացած մնայուն սպիերի վերացում,
•Խորը, շուրթերի շրջանում գոյացող և միմիկական կնճիռների հարթեցում,
•Պիգմենտացիաների վերացում,
•Մաշկի ֆրակցիոն վերականգնում և երիտասարդեցում,
•Ակնթարթորեն երևացող և երկարաժամկետ արդյունք:
- Մերսումներ սիրում են գրեթե բոլորը։ Seven Stars Spa կենտրոնում անցկացվում են մերսման բազմաթիվ ծրագրեր, որոնցից են Թաիլանդական մերսումը, հանգստացնող արոմաթերապիան, տաք քարերով մերսումը, քվարցային ավազով լցված պարկերով մերսումը, բուժական և սպորտային մերսումները և այլն։ Մեզ մոտ աշխատում են և՛ հայազգի, որակավորված մասնագետներ, և՛ Ֆիլիպիններից ժամանած մասնագետներ։
- Seven Stars Spa կենտրոնում ներկայացված է նաև Հայաստանում միակ Iyaսhi Dome դետոքս կապսուլան, որի ինֆրակարմիր ճառագայթները ներթափանցում են մաշկի խորը շերտեր: Լինելով անկրկնելի, պասիվ կարդիո մարզում, ցուցաբերում է նաև անգերազանցելի, ոչ ինվազիվ բուժական արդյունքներ: Ընդամենը 30 րոպե տևողությամբ ընթացակարգի շնորհիվ օրգանիզմն ազատվում է թունավոր նյութերից, կուտակված ավելորդ հեղուկից և ճարպից, ծանր մետաղներից, բարելավվում է քունը, մաշկի որակը, նյութափոխանակությունը, վերանում են կնճիռները, մկանային լարվածությունը։ Մեկ ընթացակարգը հավասար է 20կմ վազքին, որի ընթացքում կկորցնեք մոտ 1,5 լիտր քրտինք և 600-1500 կիլոկալորիա։