Քարերով թերապիան հիմնված է օրգանիզմի և հատկապես անոթների ջերմային ազդեցության վրա
Դեռևս հնագույն աղբյուրներում հիշատակվում էր քարերով թերապիան, որպես բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարի միջոց։ Քարերով թերապիան հիմնված է օրգանիզմի և հատկապես անոթների ջերմային ազդեցության վրա։
Տաք քարերով մերսումը ակտիվացնում է նյութափոխանակությունը, հյուսվածքների խորքային տաքացման շնորհիվ տաքանում են նաև արյունատար մազանոթները, այսպիսով արյան շրջանառությունն արագանում է և տոքսինները դուրս են գալիս օրգանիզմից, նույնիսկ լճացված հատվածներից, նպաստում է առավելագույն հանգստությանը և օգնում հաղթահարել սթրեսը, թուլացնում է մկանային լարվածությունը նույնիսկ մաշկի այն հատվածներում, որտեղ քարերը չեն դիպչում, օրինակ՝ դեմքի մկանները թուլացնելու շնորհիվ վերանում են մանր կնճիռները, կարգավորում է հորմոնային դաշտը, երիտասարդեցնում է բջիջները, տաք և սառը քարերի հաջորդաբար մերսումը պայքարում է ցելյուլիտի դեմ։