Ամենօրյա հոգնածությունն արտացոլվում է մեր հայացքում, և հոգնածության նշանները (շրջաններ և պարկեր աչքերի տակ) ակնհայտ են դառնում։
Այժմ հնարավոր է շտկել այդ հոգնած, ձանձրալի տեսքը այս հիանալի խնամքի միջոցով, որն էլ ավելի արդունավետ է քան վերականգնող լիարժեք քունը։ Այն ամեն օր խնամում է աչքերի շուրջ մաշկը՝ պայքարելով հոգնածության նշանների դեմ։ Պարունակում է Ալբիզիայի էքստրակտ և կոֆեին, որն օգնում է դետոքսիկացմանը, օգնում է վերականգնել մաշկի բնական կարողությունը և նվազեցնել աչքերի տակ գոյացող պարկերը:
Պայծառ մաշկը երիտասարդության ամենատեսանելի նշաններից մեկն է, և այսպիսով, բանաձևի ազդեցությունը առավելագույնի է հասցվել մաշկի փայլը ակնհայտ դարձնելու համար՝ ներառելով օպտիկական դիֆուզորներ, որոնք շտկում են աչքերի տակ գտնվող ստվերները՝ դրանք անմիջապես դարձնելով ավելի քիչ տեսանելի: Այս զարմանահրաշ փայլը, որը զուգորդվում է լիֆտինգ ազդեցության հետ, անմիջապես դեմքին հաղորդում է ավելի երիտասարդ տեսք:
Էրգոնոմիկ և թարմություն ապահովող հատուկ մետաղական ապլիկատորը թույլ է տալիս թեթև մերսում կատարել յուրաքանչյուր կիրառման ժամանակ և դրանով իսկ խթանում է մաշկի խնամքի ավելի լավ արդյունքները. այն օգնում է ակտիվացնել միկրոշրջանառությունը և նվազեցնել այտուցը:
Չի պարունակում օծանելիք։ Խնամքի միջոցն անցել է մաշկաբանական և ակնաբուժական թեստավորում, հաստատվել է մաշկի հանդուրժողականությունը։