Մեզ մոտ մատնահարդարման ընթացքը սկսվում է, երբ դու դեռ տանն ես, քանի որ բոլոր օգտագործվող պարագաները անցնում են մանրակրկիտ ախտահանում և սպասում են քո այցելությանը իրենց առանձին մանրէազերծ փաթեթներում, իսկ այն պահին, երբ դու ներս կմտնես մատնահարդարման սրահ, պատրատ եղիր, որ ստանալու ես ոչ միայն ցանկացած գույնի և բարդության մատնահարդարում, այլ նաև ձեռքերի խնամքի հատուկ ընթացակարգ, որը սկսվում է ավստրալիական Christina Fitzgerald ապրանքանիշի կուտիկուլայի համար նախատեսված խնամքով, ձեռքի մաշկի համար նախատեսված ճապոնական SPA MIST սարքի գոլորշով հագեցած գմբեթաձև տարաներով և ավարտվում՝ Christina Fitzgerald ապրանքանիշի ձեռնոց-դիմակներով, որոնք դու կարող ես կրել անգամ մատնահարդարման ավարտից հետո ևս մի քանի ժամ, քանի որ քո ձեռքերը արժանի են լավագույնին:
Հարկավոր է հիշել, որ բացի մարմնի և դեմքի մաշկի խնամքից, շատ կարևոր է նաև գլխամաշկի ու վարսերի խնամքը: Մենք ներկայացնում ենք մի մշակույթ, որտեղ վարսերը գեղեցկացնում են ոչ թե դրանք վնասելով՝ այլ խնամելով։
LebeL բարձրակարգ Ճապոնական ապրանքանիշը ներկայացնում է համաշխարհային մասշտաբներով վարսերի խնամքի էտալոն հանդիսացող պրոֆեսիոնալ միջոցներ, որոնք ապագայի նորարարությունների հիմքն են վարսերի գեղեցկության և խնամքի ոլորտում։ Վարսերի խնամք, SPA, վերականգնող դիմակներ և շամպուններ, խնամք ներկված վարսերի համար, ինչպես նաև վարսերի իդեալական խնամք տան պայմաններում։
Մաշկի խնամքն ամենահաճելի և կարևոր ընթացակարգերից է։ Մենք աշխատում ենք Germaine de Capuccini, BDR և iS Clinical ապրանքանիշերով, որոնք առաջարկում են մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված ծրագրեր և օգնում են լուծել մաշկի անլուծելի թվացող գրեթե բոլոր խնդիրները։
Մերսումը ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար ընթացակարգ է։ Այն հանգստացնում էնյարդային համակարգը, ազատում է սթրեսից, բարելավում է արյան շրջանառությունը, թուլացնում է մկանային լարվածությունը, բարելավում է քունը և բարձրացնում տրամադրությունը։ Seven Stars Spa կենտրոնում գործում են բազմաթիվ մերսումային ծրագրեր, որոնք իրականցվում են որակավորված մասնագետների կողմից։